Քոբուլեթիում հայ զբոսաշրջիկներ են փրկվել խեղդվելուց

21:15 • 20.07.17

Աջարիայի Քոբուլեթի սևծովյան առողջարանային քաղաքի լողափում փրկարարները երկու հայ զբոսաշրջիկի են դուրս բերել ջրից, որոնք հզոր ալիքների պատճառով չէին կարողանում դեպի ափ լողալ:

Ինչպես հաղորդում է Грузия Online-ը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամլո հաղորդագրությունը, զբոսաշրջիկներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:

Այսօր Սև ծովի ափամերձ շրջաններում 5 բալանի փոթորիկ է գրանցվել: Վրաց ՆԳՆ-ի տվյալներով` օրվա ընթացքում շուրջ 100 մարդու են փրկել:

Նշվում  է, որ բոլոր մերձափնյա պահակակետերում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչև նշանակում է, որ ծովում լողալը կտրականապես արգելվում է: