Այդ խաղացողները, որոնց հարաբերությունները սրվել են, 2-ն էլ ՄԽ համանախագահներ են. Շավարշ Քոչարյան
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների սրմանը: Փոխնախարարն ասաց, որ իրենք շատ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին:
«Իրականում մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին: Այդ խաղացողների հետ, որոնց հարաբերությունները սրվել են, մենք ոչ միայն երկուսի հետ ունենք հարաբերություններ, այլ երկուսն էլ Մինսկի խմբի համանախագահներ են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները սրվել են և Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը երեկ ուշ երեկոյան ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչև բանկային:









