Թուրքիան ջանում է Իրանից «հետ ստանալ» Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը. լրատվամիջոցներ (լուսանկար)

11:20 • 10.08.17

Թուրքիան ջանում է «հետ ստանալ» Իրանից հայկական եկեղեցու 629 տարվա զանգը, որն անհայտ ճանապարհով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ներկայում Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում ցուցադրվող զանգը Վանի հայկական եկեղեցիներից մեկին է ընծայվել 1338թ.-ին, հայտնի չէ, թե ինչպես և ում միջամտությամբ է այն հայտնվել Իրանի տարածքում:

Թուրքական լրատվամիջոցները, լուրին զուգահեռ շրջանառելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները, տարածված նյութում, սակայն, նշում են Մարիամ Աստվածածին եկեղեցու անունը:

Պարբերականը պնդում է, որ իրանցի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել աջակցել զանգի՝ Վան վերադարձնելու գաղափարին:

Թուրքիան ջանում է Իրանից «հետ ստանալ» Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը. լրատվամիջոցներ (լուսանկար)