Վանի եկեղեցիներից մեկին պատկանող և Իրանում հայտնված զանգը կհանձնվի Թուրքիային. լրատվամիջոցներ
Վանի եկեղեցիներից մեկի 629 տարվա զանգը, որը գտնվում է Իրանում, կհանձնվի Թուրքիային, գրում է թուրքական arkeolojikhaber.com կայքը՝ հղում անելով Իրանի իսլամական հանրապետության մշակութային ժառանգության, արվեստի և զբոսաշրջության կենտրոնի տարածած հայտարարությանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը ներկայում Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում ցուցադրվող զանգը Վանի հայկական եկեղեցիներից մեկին է ընծայվել 1338թ.-ին, հայտնի չէ, թե ինչպես և ում միջամտությամբ է այն հայտնվել Իրանի տարածքում:
Թուրքական լրատվամիջոցները, լուրին զուգահեռ շրջանառելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները, տարածված նյութում, սակայն, նշում են Մարիամ Աստվածածին եկեղեցու անունը:










