ԱՄՆ-ում վիճակախաղով $758,7 մլն շահած հիվանդանոցի աշխատակցուհին անմիջապես զանգահարել է տնօրենին ու ասել, որ այլևս չի գալու (լուսանկարներ)

09:21 • 25.08.17

Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթող է դարձել Մասաչուսեթս նահանգի հիվանդանոցներից մեկի 53-ամյա աշխատակցուհի Մևիս Վոնզիկը, որը շահել է 758,7 մլն դոլար ջեքփոթը, գրում է money.cnn.com-ը։

Կինը խոստովանել է, որ վիճախակաղով հաղթելը միշտ երազանք է համարել։ Նա նաև պատմել է, որ արդեն զանգահարել է աշխատավայր ու հայտնել, որ իրեն կարող են այլևս չսպասել։

Հաղորդվում է, որ Վոնզիկի շահումն ամենամեծն է ԱՄՆ-ում, որ երբևէ շահել է մի մարդ։ 

Powerball վիճակախաղով հաղթած ցանկացած մարդ կարող է ընտրություն կատարել 29 տարվա ընթացքում ամենամյա վճարումների կամ գումարը միանգամից վերցնելու միջև։ Վոնզիկն ընտրել է երկրորդ տարբերակը։ Ի դեպ, հարկերը հաշվի առնելով՝ կնոջ մաքուր շահումը կազմել է $443,3 մլն։

Картинки по запросу Mavis Wanczyk wins the $758.7 million Powerball jackpot, the largest single lottery prize ever in North America

Похожее изображение