Բիլ Գեյթսին կրկին շրջանցել են. Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը

23:48 • 30.08.17

Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանասիո Օրտեգան Forbes հանդեսի վարկածով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վարկանշային աղյուսակի հրապարակման պահին իսպանացի գործարարի կարողությունը գնահատվում է 85 մլրդ դոլար:

Այսպիսով, 81-ամյա Օրտեգան 100 մլն դոլարով շրջանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Երրորդ հորիզոնականը 82.4 մլրդ դոլարով զբաղեցրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը:

2016-ի սեպտեմբերին Օրտեգան ևս փոխարինել էր Գեյթսին վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:

Մեծահարուստների եռյակին հաջորդում են ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը (77.7 մլրդ դոլար), Մարկ Ցուկերբերգը (70.6 մլրդ դոլար), մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը (70.1 մլրդ դոլար), Oracle-ի գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը (60.8 մլրդ դոլար), LVMH ընկերության սեփականատեր, ֆրանսիացի Բեռնար Առնոն (57.7 մլրդ դոլար), ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը (53.1 մլրդ դոլար) և ամերիկացի ձեռներեց Չարլզ Կոխը (52.1 մլրդ դոլար):