Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը. Մերկելն արձագանքել է Անթալիայում 2 գերմանացու ձերբակալությանը

09:57 • 02.09.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է նախօրեին Անթալիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալության դեպքը և հայտարարել, որ Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը: 

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Մերկելը շեշտել է, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալություններն ու կալանավորումները մեծ մասամբ անհիմն ու չարդարացված են, և Գերմանիան պարտավոր է անհրաժեշտ վճռական պատասխանը տալ Թուրքիային: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Օրեր առաջ Գերմանիան վետո է սահմանել Եվրամիության մաքսային միության և Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման շուրջ բանակցությունների համար։