Ջորջ Քլունին խոստովանել է, որ ետ է պահել կնոջը Ադրբեջան մեկնելուց

02:11 • 09.09.17

Ջորջ Քլունին հայտնել է, որ ինքը ետ է պահել կնոջը՝  իրավապաշտպան Ամալ Քլունիին Ադրբեջան մեկնելուց, հայտնում է Life.ru-ն:

«Կինս ուզում էր մեկնել Ադրբեջան, որտեղ բանտարկված էր նրա հաճախորդներից մեկը։ Իսկ ես առաջարկեցի նրան ինքս չգնալ Հարավային Սուդան, եթե նա համաձայնի չգնալ Ադրբեջան»։

Քլունին խոստովանել է, որ ինքն ու կինը տարաբնույթ սպառնալիքներ են ստացել և բավական զգոն ու զգուշավոր են դարձել՝ հատկապես երեխաների ծննդից հետո:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին պաշտպանում էր ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով Բաքվում 7․5 տարվա ազատազրկման է դատապարտված նախագահ Ալիևի դեմ լրագրողական հետաքննության համար։ 

Ջորջ Քլունին խոստովանել է, որ ետ է պահել կնոջը Ադրբեջան մեկնելուց