Ընտրվել է աշխարհի լավագույն պաղպաղակը
Լավագույն պաղպաղակի մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է իտալացի հրուշակագործ Ալեսանդրո Կրիսպինին, որը պատրաստել է պիստակով պաղպաղակ: Նրա խոսքերով, աղանդի համար օգտագործվել են երեք տեսակի սիցիլիական պիստակներ:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Գերմանիայում ապրող Գվիդո և Լուկա դը Ռոկոները: Նրանք ժյուրիին են ներկայացրել կարամելացված ընկույզով խաղողի սորբետ:
Մրցույթին մասնակցել են ընդհանուր առմամբ 19 երկրներից ժամանած 36 պաղպաղակ պատրաստողներ, տարբեր որակավորման փուլերի հաղթողներ: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ից 10-ը Ռիմինի քաղաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:










