Հույն մոդելը հրաժարվում է խնամել հոնքերը՝ կոտրելով գեղեցկության չափանիշների կարծրատիպերը (լուսանկարներ)

23:55 • 17.09.17

Նորաձևության ասպարեզում հոնքերը մշտապես գտնվել են ուշադրության, հաճախ էլ տարատեսակ փորձարկումների կենտրոնում: Ինչ տեսք էլ որ ունենան դրանք, նորաձևության ասպարեզի ներկայացուցիչները մշտապես ներկայանում են խնամված հոնքերով:

Այս մասին գրում է Boredpanda.com-ը՝ ներկայացնելով հույն ուսանողուհի և մոդել Սոֆիա Հաջիփանթելիին, ով մերժում է գեղեցկության այդ կարծրատիպը՝ հրաժարվելով հանել հոնքերը:

Ի դեպ, բնականից շիկահեր աղջիկը հոնքերը սև է ներկում՝ դրանք առավել ընդգծելու համար: Մոդելն ավելի քան 60 000 հետևորդ ունի Instagram-ում, որոնք նրա գեղեցկությունն անթերի են համարում: