Ջենիֆեր Լոպեսը «Մարիա» փոթորկից տուժած Պուերտո Ռիկոյի բնակչությանը 1 մլն դոլար է նվիրաբերել

05:51 • 25.09.17

Դերասանուհի, երգչուհի, դիզայներ և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը Պուերտո Ռիկոյի բնակչության կարիքների համար նվիրաբերել է 1 մլն դոլար, հայտարարվել է կիրակի օրը Նյու Յորքում կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր նահանգապետ Էնդրյու Կուոմոն:


«Ես իմ վերջին շոուի գումարներից 1 միլիոն դոլար եմ զոհաբերում Պուերտո Ռիկոյին մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություններին», - ասել է Լոպեսն, ում ծնողները երկուսն էլ Պուերտո Ռիկոյի քաղաքացիներ են եղել:


«Մարիա» փոթորիկը բառացիորեն ավերեց մեր կղզին, վերջին 90 տարիների ընթացքում սա եղել է Պուերտո Ռիկոյին հարվածած ամենաուժեղ փոթորիկը, դրա հետևանքները սարսափելի են», - ասել է դերասանուհին: 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուերտո Ռիկոյում «Մարիայի» զոհ են դարձել շուրջ 30 հոգի: Փոթորիկը բերել է ուժեղ քամիներ եւ հորդառատ անձրեւներ, որոնք հանգեցրել են մեծ ջրհեղեղների: Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին, որ 3,4 միլիոն բնակչությամբ կղզին գրեթե ամբողջովին ավերվել է:


«Մարիայի» հարվածից տուժել են նաև Դոմինիկա, Գվադելուպա, Մարտինիկա, և ԱՄՆ Վիրջինյան կղզիները: 

Ջենիֆեր Լոպեսը «Մարիա» փոթորկից տուժած Պուերտո Ռիկոյի բնակչությանը 1 մլն դոլար է նվիրաբերել