Հայտնի են դարձել այս տարվա ամենաթանկ միջազգային բրենդերը

04:00 • 26.09.17

Apple, Google և Microsoft ընկերությունները գլխավորել են 2017 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը, գրված է  100 առաջատար բրենդերի վերաբերյալ Interbrand-ի հաշվետվությունում, ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը:

«Apple, Google և Microsoft ապրանքանիշերը հինգերորդ տարին անդադար պահպանում են առաջատարությունը»,- նշված է հաղորդագրությունում։


Apple-ի արժեքն այս տարի բարձրացել է 3 տոկոսով՝ հասնելով 184.15 մլրդ դոլարի։ Google-ը 1 տարում արժեքն ավելացրել է 6 տոկոսով՝ հասնելով 141.70 մլրդ դոլար ցուցանիշի, իսկ Microsoft-ը, որը երրորդ տեղն է զբաղեցնում, թանկացել է մեկ տարում 10 տոկոսով՝ հասնելով մոտ 80 մլրդ դոլարի։


Աշխարհի մենաթանկ ապրանքանիշերի տասնյակում են ընդգրկվել Coca-Cola-ն (69,3 մլրդ դոլար), Amazon-ը (64,8 մլրդ դոլար), Samsung-ը (56,2 մլրդ), Toyota-ն (50,3 մլրդ), Facebook-ը (48,2 մլրդ), Mercedes-ը (47,8 մլրդ) և IBM-ը (46,8 մլրդ)։