Լոնդոնում վաճառվել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի սցենարը՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կողմից արված նշումներով
«Նախաճաշ Տիֆանիի մոտ» հանրահայտ ֆիլմի սցենարը՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կողմից արված նշումներով, վաճառվել է չորեքշաբթի երեկոյան Christie՛s աճուրդում ռեկորդային՝ 632.7 հազար ֆունտ ստեռլինգով:
«Սա համաշխարհային ռեկորդ է ֆիլմի սցենարի համար: Դրանք սովորաբար գնահատվում են 60-90 հազար ֆունտ ստեռլինգի սահմաններում», - ասել է աճուրդի տան ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին:
140-էջանոց սցենարի մեջ կան տողեր, որոնք հետագայում հանվել են ֆիլմի վերջնական տարբերակից: Սցենարն ընդգրկում է դերասանուհու կողմից արված նշումները:
Բացի դրանից, աճուրդի են հանվել նաև 500 իրեր, որոնք ժամանակին պատկանել են Հեփբերնին. փաստաթղթեր, զգեստներ, աքսեսուարներ, նկարներ և այլն:











