Հայտնի է դարձել Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը

23:46 • 05.10.17

Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում և երրորդն աշխարհում՝ ըստ ամենահյուրընկալ քաղաքների վարկանշային դասակարգման:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ցանկը կազմվել է CNT ամերիկյան զբոսաշրջային ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն:

Վերջիններս ընդգծել են տեղացիների անմիջականությունը, քաղաքում զբոսնելու հաճույքը, որոշ վայրերում անվճար սուրճ ըմպելու փաստը, ինչպես նաև երեխաների համար բազմաթիվ ժամանցային վայրերի առկայությունը:

Համաշխարհային մակարդակով ցանկի առաջատարը մեքսիկական Սան Միգել դե Ալյենդե քաղաքն է, որին հետևում են ավստրալիական Պերթը, պորտուգալական Էվորան: