Հայտնի է դարձել՝ երբ է լինելու Ալիսիա Վիկանդեր և Մայքլ Ֆասբենդեր դերասանական զույգի հարսանիքը

02:06 • 05.10.17

Դերասաններ Ալիսիա Վիկանդերի և Մայքլ Ֆասբենդերի գալիք հարսանիքի մասին առաջին անգամ հաղորդվել է այս ամառ:

Ինչպես հաղորդում է elle.ru-ն, արարողության մանրամասները զույգը գաղտնի է պահում և չի մեկնաբանում լրատվամիջոցների հայտարարությունները: Վերջերս ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել սպասվելիք հարսանիքի մանրամասները:

 Զույգի մտերիմների խոսքով՝ Ալիսիան և Մայքլը պատրաստվում են իրենց հարաբերություններն օրինականացնել այս ամիս: Որպես պսակադրության արարողության վայր նրանք ընտրել են Իբիցա կղզին: Տոնակատարության ձևաչափի մասին ոչինչ չգիտեն անգամ հյուրերը: Նրանց հրավիրատոմսում նշված է միայն ամսաթիվն ու հյուրանոցի անվանումը, որտեղ անցկացվելու է երեկույթը:

40-ամյա Մայքլը և 29-ամյա Վիկանդերը ծանոթացել են «Լույս օվկիանոսում» ֆիլմի նկարահանումների ժամանակ և անմիջապես էլ սկսել են հանդիպել: Վերջերս հայտնի էր դարձել, որ դերասաններն սկսել են միասին ապրել:

Հայտնի է դարձել՝ երբ է լինելու Ալիսիա Վիկանդեր և Մայքլ Ֆասբենդեր դերասանական զույգի հարսանիքը