Հայտնի է դարձել անվասայլակով մասնակիցների համար երբևէ կազմակերպված առաջին «Միսս աշխարհ» մրցույթի հաղթողը

22:05 • 08.10.17

Վարշավայում առաջին անգամ անցկացվել է «Միսս աշխարհ» մրցույթը՝ նախատեսված անվասայլակով մասնակիցների համար:

Agence France Presse-ի տեղեկացմամբ՝ մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող հոգեբանության բաժնի ուսանողուհի Ալեքսանդրա Չիչիկովան: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է շաբաթ:

«Հաղթահարեք ձեր անհանգստությունն ու վախերը», - ասել է 23-ամյա Ալեքսանդրան գալա երեկոյի ժամանակ, երբ մասնակիցները ներկայացել են իրենց ազգային տարազներով ու երեկոյան զգեստներով:

Մրցույթին 24 երիտասարդ գեղեցկուհի է մասնակցել 19 երկրից՝ Անգոլայից, Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գվատեմալայից, Իտալիայից, Հնդկաստանից, Մոլդովայից, Մեքսիկայից, Հոլանդիայից, Լեհաստանից, Ռուսաստանին, Հարավային Աֆրիկայից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի նպատակն անվասայլակին նստած կնոջ կերպարի մասին պատկերացումը փոխելն է:

Մրցույթը կազմակերպել է Լեհաստանում գործող Only One Foundation կազմակերպությունը:

 

 

Հայտնի է դարձել անվասայլակով մասնակիցների համար երբևէ կազմակերպված առաջին «Միսս աշխարհ» մրցույթի հաղթողը