Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն
Նոր տեղեկություններ են բացահայտվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկի շուրջ բարձրացած սկանդալի վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Weinstein Company և Miramax Films կինոընկերությունների հիմնադիր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել իտալացի դերասանուհի Ազիա Արջենտոն, երգչուհի և սկսնակ դերասանուհի Լուսիա Էվանսը և ևս 4 կին, որոնք նշել են, որ ստիպված են եղել ենթարկվել պրոդյուսերի «անցանկալի հպումներին»:
Վեյնշտեյնի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել նաև հանրահայտ դերասանուհիներ, որոնց թվում են Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:
Ավելի վաղ նման մեղադրանք կինոպրոդյուսերի հասցեին ներկայացրել էր13 կին, որոնք սեռական ոտնձգությունների զոհ են դարձել 1990-2015 թվականներին:
Miramax Films ընկերությունը հայտարարել է, որ Վայնշտեյնը ժամանակավորապես հեռացվել է տնօրենների խորհրդից:
Հիշեցնենք, որ ավելի Weinstein Company կինոընկերության տնօրենների խորհուրդն էր աշխատանքից հեռացրել Վայնշտեյնին:










