Դերասանուհի Լինդսի Լոհանը պաշտպանել է սեռական ոտնձգություների մեջ մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսերին

22:36 • 11.10.17

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը պաշտպանել է հոլիվուդյան հայտնի պորդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը հայտնվել է սեռական ոտնձությունների մասին սկանդալի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, դերասանուհին տեսաուղերձ է հրապարակել Instagram-ում և Twitter-ում:

«Ես հիմա շատ եմ ցավում Հարվի Վայնշտեյնի համար, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նրա շուրջը, ճիշտ չէ: Նա ոչ մի անգամ չի վնասել ինձ և չի փորձել ինձ հետ ինչ-որ բան անել: Մենք միասին աշխատել ենք մի շարք ֆիլմերի նկարահանման ժամանակ: Կարծում եմ, որ բոլորը պետք է կանգ առնեն, քանի որ դա ճիշտ չէ», - նշել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են տասնյակ դերասանուհիներ, այդ թվում և Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:

Իսկ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վայնշտեյնի կինը որոշել է հեռանալ նրանից՝ դատապարտելով նրա արարքները: 

Դերասանուհի Լինդսի Լոհանը պաշտպանել է սեռական ոտնձգություների մեջ մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսերին