Ավստրիան ընտրել է աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդին (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրիայի աջակողմյան Ժողովրդական կուսակցության 31-ամյա առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այսպիսով` Կուրցը կդառնա աշխարհում ամենաերիտասարդ առաջնորդը, որի կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների մեծ մասը:
Կուրցը զբաղեցնում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Հայրենիքում նրան անվանում են «Wunderwuzzi», ինչը թարգմանաբար նշանակում է «հրաշամանուկ»:
Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում ընտրվելու դեպքում բոլոր օտարերկրացիներին կկտրի սոցվճարներից ու թույլ չի տա Եվրոպական միությանը միջամտել երկրի ներքաղաքական գործերին:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ Կուրցն արդեն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին, այնուհանդերձ՝ քվեաթերթիկների պաշտոնական հաշվարկը նոր է մեկնարկել: Մինչդեռ վերջնական արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթիից ոչ շուտ:
Ria.ru-ն հավելում է, որ նախնական արդյունքների համաձայն՝ 2-րդ տեղում է հայտնվել աջ-ազգայնական Ազատության ավստրիական կուսակցությունը: Լավագույն եռյակը եզրափակում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:















