Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի

20:51 • 16.10.17

Պորտուգալիայում ուժեղ անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 37-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 7 մարդ համարվում է անհայտ կորած, ևս 60 մարդ ստացել է այրվածքներ և վնասվածքներ:

Դրանից բացի` չորս մարդ մահացել է իսպանական Գալիսիա ինքնավար համայնքում, որը տեղակայված է երկրի հյուիսի-արևմուտքում՝ Պորտուգալիայի սահմանին:

Նշվում է, որ երկրում համազգային սուգ կհայտարարվի: