Ֆրանսիայում տուգանք կսահմանեն՝ փողոցներում կանանց հետապնդելու համար

02:09 • 17.10.17

Ֆրանսիայում տուգանք կսահմանեն՝ փողոցներում կանանց հետապնդելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:

Օրինագծի հեղինակը Մառլենա Սկիապան է՝  նախագահ Էմանուել Մակրոնի կողմակիցներից, ով ուզում է հանրության մեջ տղամարդկանց սեքսիստական վերաբերմունքը կանխել:

Նշվում է, որ մինչ այժմ փողոցում հետապնդումը ամրագրված չի եղել օրենքով, սակայն սպասվում է, որ նախագիծը պատրաստ կլինի եւ քվեարկության կդրվի 2018 թվականին: