Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Գրան-պրիի հաղթողն է դարձել

02:06 • 21.10.17

 

Գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլում փայլուն ելույթ է ունեցել աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան)՝ վստահ հաղթանակ տոնելով կարճ ծրագրում:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ տեղեկացնելով, որ իր ելույթի համար 17-ամյա գեղասահորդուհին 80.75 միավոր է ստացել, որը մեկ տասներորդ միավորով ավելի քիչ է իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդից:

Երկրորդ և երրորդ արդյունքները ցուցադրել են իտալուհի Կարոլինա Կոստները և ճապոնուհի Վակաբա Հիգուտին:

 Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհուն է պատկանում կամայական և կարճ ծրագրերի համաշխարհային ռեկորդները:

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Գրան-պրիի հաղթողն է դարձել