Կատալոնիան ընտրությունների չի գնա առանց Մադրիդի երաշխիքների. Պուչդեմոն
Ժեներալիտետի՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ երաշխիքներ չի տեսնում, որոնք կարդարացնեին ինքնավարությունում արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ինչպես հաղորդում է Вести-ի թղթակիցը, Պուչդեմոնն ընդգծել է, որ դիտարկել է այդ հնարավորությունը, սակայն հրաժարվել է դրանից «անբավարար երաշխիքների» պատճառով:
Նա նաև ընդգծել է, որ 155-րդ հոդվածի կիրառումն անօրինական և վիրավորական է:
Այսօր երեկոյան նախատեսվում է Կատալոնիայի խորհրդարանի նիստ անցկացնել:
Մինչդեռ Մադրիդում կառավարության նիստ կանցկացվի վաղը, որի ժամանակ էլ սենատորները կքվեարկեն 155-րդ հոդվածը (ինքնավարությունից զրկելու մասին) կիրառելու շուրջ:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուչդեմոնը վերջին պահին չեղարկել է նախատեսված ելույթը անկախության հռչակման մասին:










