Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը. Էդուարդ Շարմազանով

22:28 • 26.10.17

Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը. այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները որպես նախագահ ավարտվում են 2018թ. ապրիլին:

«Մինչև 2022թ. ՀՀԿ-ն ստացել է իշխանությունը ղեկավարելու մանդատ, բնականաբար, մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, ում դուրը կգա, ում դուրը չի գա, միևնույն է, պարոն նախագահը մեր թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը: Ի՞նչ կարգավիճակով, ո՞նց՝ 2018թ. ապրիլին կքննարկենք և կներկայացնենք»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ այն, որ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյան պետական և ազգային գործիչ է և նրա ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են: Նրան զարմացրեց այն հարցը, թե սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագահ. «Իսկ ի՞նչ պետք է փոխվի, պարոն նախագահն արդեն ընտրվել է կուսակցության նախագահ: Մենք շատ հպարտ ենք, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ ենք, որ իրականացնում ենք այն քաղաքական գիծը, որի ղեկավարն Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան