Ամուսնություն 2 հարսանացուի հետ. տարօրինակ հարսանյաց հրավերը բուռն քննարկումների առիթ է դարձել Ինդոնեզիայում
Բազմակնությունն օրինական է համարվում Ինդոնեզիայում, սակայն սովորաբար տղամարդիկ մեկ կնոջ հետ են ամուսնանում միաժամանակ:
Այս մասին գրում է Oddity Central-ը՝ ներկայացնելով տարօրինակ մի դեպք, երբ ինդոնեզացի տղամարդը որոշել է կոտրել կարծրատիպերն ու միաժամանակ երկու կնոջ հետ ամուսնանալ: Նա նաև արտասովոր հարսանեկան հրավիրատոմսեր է ուղարկել, որում տեղադրված են նրա լուսանկարները երկու տարբեր կանանց հետ, որոնք իր հարսնացուներն են:
Հրավիրատոմսի լուսանկարները տարածվել են ինդոնեզական սոցիալական կայքերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր դատապարտել են այդ իրադարձությունը: Հատկանշական է, որ նույնիսկ մի քանի կին ունեցող ամուսիններն են դեմ այդ երևույթին: Նրանց կարծիքով՝ մուսուլման տղամարդը պետք է նախ սովորի ապրել մեկ կնոջ հետ երկրորդի հետ ամուսնանալուց առաջ:
Ըստ հրավիրատոմսի՝ պսակադրությունները տեղի են ունենալու առանձին՝ նոյեմբերի 5-ին և 8-ին, ապա մեկ մեծ հարսանյաց հանդես կանցկացվի նոյեմբերի 9-ին:











