Նիհարների մուտքն արգելված է. Կարիբյան ծովի կղզիներից մեկում գեր մարդկանց համար հյուրանոց կա (լուսանկարներ)
Կարիբյան ծովի Էլեուտրա կղզում հյուրանոց կա, որը հատուկ կառուցվել է գեր մարդկանց համար՝ դառնալով միակն իր տեսակի մեջ:
Big Picture-ի հաղորդմամբ՝ The Resort կոչվող հյուրանոցը բացել է իր դռները երկու տարի առաջ և արդեն հասցրել դառնալ ավելորդ քաշ ունեցող մարդկանց սիրված հանգստավայրը: Ընդ որում, այս հյուրանոցում անհնար է բնակվել, եթե մարդու քաշը բավական մեծ չէ. սա արվում է մյուս հյուրերին չհուզելու նպատակով:
Նշվում է, որ պլյուս չափի մոդել Հոլի Մաքգիլվրեյը սկզբից վիրավորական է համարել հյուրանոցի գաղափարը, սակայն փոխել է կարծիքը՝ լսելով, որ շատերը վերջապես կարողացել են վայելել իրենց հանգիստն առանց ուրիշների ծաղրի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանգստավայրը ստեղծել է գործարար Ջեյմս Քինգը:
«Այս գաղափարը ծագեց մոտս 14 տարի առաջ, երբ մի դրվագի ականատես եղա. ավելորդ քաշով տղամարդը ջարդեց շեզլոնգը: Պարզվեց՝ նրա ստորացումը բավական չէր, և նա ստիպված եղավ 150 դոլար տուգանք վճարել», - պատմել է Քինգը:





















