Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին

22:33 • 01.11.17

Հունաստանի Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում մրցում էր Վրաստանի ընտրանու հետ:

 

Մեր ընտրանին պարտություն կրեց 0-4 հաշվով: Մեր բոլոր շախմատիստուհիները իրենց պարտիաներն ավարտեցին պարտությամբ: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը խաղում էին սպիտակներով: Սևերով հանդես եկան Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը:

 

Այս տուրից առաջ մեր հավաքականը 6 միավորով կիսում էր 4-9-րդ հորիզոնականները։ Մյուս պարտիաները դեռ ընթացքի մեջ են:

 

Դանիելյան - Դձագնիձե` 0 -1

Կոտենաշվիլի - Մկրտչյան՝ 1 - 0

Գալոյան - Ջավակաշվիլի՝ 0 - 1

Մելիա - Կուրսովա` 1 - 0