Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ ֆոտոշարքով
Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին, տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի զոհերի թիվն արդեն գերազանցել է 350-ը:
Հայտնի է, որ Իրանում զոհվել է 341, վիրավորվել 5.340, իսկ Իրաքում զոհվել է 11, վիրավորվել է 130 մարդ:
Gazeta.ru-ն ներկայացրել է հատուկ ֆոտոարք, որը ցույց է տալիս Իրանի շուրջ 14 նահանգներում զգացված երկրաշարժի ծանր հետևանքների մի մասը:
Նշենք, որ 7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:18-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:
Մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն: Նրանց համար կազմակերպվում են վրանային ճամբարներ: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:


















