Հայերի դանիացի մայրը. Դանիայում լույս է տեսել միսիոներուհի Կարեն Եպպեի մասին պատմող գիրքը

20:02 • 14.11.17

Դանիայում վերջերս լույս է տեսել դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի մասին գիրքը:

Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ իր կատարած աշխատանքով հայտնի միսիոներուհուն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացրել են որպես «Հայերի դանիացի մայր»:

Միսիոներուհին հայերի մասին դասախոսություն էր լսել 26 տարեկանում և որոշել ուսուցչուհի դառնալ հայ որբերի համար:

Եփփեն ժամանում է Ուրֆա, որտեղ միանում է գերմանացի հոգևորական Յոհաննես Լեփսիուսի վերահսկողության ներքո գործող դպրոց-որբանոցի անձնակազմին:

Ցեղասպանությունից հետո նա տեղափոխվել Սիրիա, որտեղ հայ այրի կանանց համար աշխատանք է գտել՝ որբանոցներ, դպրոցներ, բուժհաստատություններ և արհեստանոցներ հիմնելով:

Որպես արևելքում կանանց ու երեխաների պաշտապանության Հալեպի կոմիտեի տնօրեն՝ փորձել է փրկել այդ տարածքում ապաստան գտած մոտ 2000 հայ կանանց ու երեխաների:

Կարեն Եփփեն հնարավոր ամեն բան արել է, որպեսզի լավ հարաբերություններ հաստատվեն բեդվինների ու հայ գյուղացիների միջև, որի շնորհիվ Ռաքքայի շրջանում նրան հաջողվել է ստեղծել 6 հայկական գաղթօջախ:

Այսօր Կարեն Եփփեի անունով է կոչվում Հալեպի առաջին հայկական բարձրագույն դպրոցը, որը բացվել է 1946 թվականին:

 

Հայերի դանիացի մայրը. Դանիայում լույս է տեսել միսիոներուհի Կարեն Եպպեի մասին պատմող գիրքը