Զինծառայողը մեղադրվում է զորամասի ճաշարանից 360 հատ հավկիթ գողանալու մեջ. գործն ուղարկվել է դատարան

22:26 • 14.11.17

ՀՀ ՊՆ N զորմասի պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել զորամասի ճաշարանից ձու գողանալու համար:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Մասիսի դատարան և ընդունվել է դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթ:

Պարտադիր ժամկետային զինծառայող, ճաշարանի հացահատ, կոչումով շարքային Բ.Պ.-ն , 2017թ. մայիսի 10-ին  զորամասի ճաշարանից գաղտնի հափշտակել է նախաճաշի համար նախատեսված և զորամասի անձնակազմին չհատկացված  15 հզր 480 ՀՀ դրամ արժողությամբ մեկ արկղ՝ 360 հատ հավկիթ: Նույն օրը արկղով նա հավկիթը իր ծանոթին փոխանցելու նպատակով, դրել է զորամասին հաց մատակարարող վարորդի ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից և գողոնը հայտնաբերվել է: Զինծառայողը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքին անկախ հանգամանքներով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

 

Զինծառայողը մեղադրվում է զորամասի ճաշարանից 360 հատ հավկիթ գողանալու մեջ. գործն ուղարկվել է դատարան