Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան

15:53 • 06.10.26

Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Օրվա մղուժ, ասում են՝ մոտիվացիա բառի հայերեն տարբերակն է:

Կարդում ես լրահոսը՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հերթական (արդեն չեմ հիշում թվով որերորդ՝ 8-րդ կամ 9-րդ) շինծու քրեական գործը։ Այս անգամ, հավանաբար, Հայաստանի տարածք ներթափանցած և հայ օջախի վրա հարձակված ադրբեջանցուց ուշադրություն շեղելու համար: 

Նայում ես ԱԺ նիստը՝ մենք ԱԺ-ում չկանք, բայց կապիտուլյանտները կռվում են Հանրապետական բառի հետ ու, հիմնականում, պարտվում: Բացում ես տելեգրամը՝ այնտեղի ֆաունայի ներկայացուցիչները ԱԲ-ով անտաղանդ սարքած նկարներով պայքարում են մեր դեմ՝ իրենց նիկոլական լինելու փաստերին ու իրական լուսանկերներին հակահարված տալով: Կհարցնեք, թե սրա ի՞նչն է մոտիվացնող. եթե վատ մարդիկ մեր դեմ պայքարում են, ուրեմն մենք ամենինչ ճիշտ ենք անում։ Հա, մեկ էլ որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, հիմնականում խմբակցության հանրապետական թևի պատգամավորները, նպատակաուղղված սադրում են իրավիճակը ԱԺ-ում: