Քրիստինա Ագիլերան անհաջող պլաստիկ վիրահատություն է կատարել
Համացանցում հայտնվել է 36-ամյա Քրիստինա Ագիլերայի լուսանկարը, որն արվել է նախօրեին Արևմտյան Հոլիվուդում անցկացված երեկույթից հեռանալիս:
Ինչպես գրում է News.Mail.ru-ն, երկրպագուներից շատերն անմիջապես նկատել են երգչուհու արտաքինի ակնհայտ փոփոխությունը:
Նրանցից շատերը միակարծիք են, որ երգչուհին չափն անցել է շուրթերի համար նախատեսված լցոնումների հարցում:
«Ինչ է պատահել շուրթերի հետ: Դա անբնական է: Որքան ահավոր շուրթեր են: Քրիստինան այնպիսի տեսք ունի, ասես պլաստմասե տիկնիկ լինի: Նա այնքան գեղեցիկ էր նախքան շուրթերի մեծացումը», -նման մեկնաբանություններ են կատարել Instagram-ի օգտատերերը:










