Ռուսաստանում կինը բռնացրել է ամուսնու դավաճանությունը Instagram-ում հրապարակված լուսանկարի շնորհիվ (լուսանկար)
Ռուսաստանում բնակվող ատամնաբույժ Յուլիա Ագրանովիչն իմացել է ամուսնու դավաճանության մասին շատ արտասովոր կերպով. ամուսնու սիրուհին լուսանկար է հրապարակել Instagram-ում, որը պատկերում է ամուսինների ննջասենյակից բացվող տեսարանը: Խաբված կինը սոցցանցում կիսվել է այս պատմությամբ:
«Նա այնպես խիզախորեն է պաշտպանում նեղացած տղամարդուն, ինձ հայտնում իր հիվանդ երևակայության հորինած բաները: Ի դեպ, մյուս աղջիկներն ավելի հաճելի էին, ոչ այսքան ագրեսիվ: Մեկը նույնիսկ լացել է հեռախոսով խոսելու ժամանակ, չի իմացել, որ նա ամուսնացած է», - գրել է Ագրանովիչը Instagram-ում:
Big Picture-ի հաղորդմամբ՝ արտասովոր պատմությունն անմիջապես արձագանք է ստացել սոցցանցերում. բազմաթիվ օգտատերեր սկսել են աջակցություն ցուցաբերել և սփոփել խաբված կնոջը, սակայն ոմանք պաշտպանել են նաև սիրուհուն:
«Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեր ջերմության համար. ազնիվ խոսք, ինձ մոտ ամեն ինչ լավ է: Իմ կարծիքը հակառակ սեռի մասին ընդհանրապես չի փոխվել, և ես չեմ չարացել: Լավ մարդիկ շատ կան, և իմ կեսն անպայման կգտնվի: Կասկածում եմ, որ իմ տղամարդը նույնիսկ դեռ չի ծնվել», - իր հոգատար հետևորդներին շնորհակալություն է հայտնել աղջիկը:











