Դաունի համախտանիշ ունեցող աղջիկն առաջին անգամ հաղթել է ամերիկյան գեղեցկության մրցույթում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում անցկացվող գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթել է Դաունի համախտանիշ ունեցող աղջիկը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 22-ամյա ամերիկուհի Միքայլա Հոլմգրենը նվաճել է «Միսս Մինեսոտա» մրցույթի հաղթողի կոչումը: Նա առաջին անգամ չէ, որ մասնակցում է գեղեցկության մրցույթի, սակայն մինչ այս մասնակցել է հատուկ սահմանափակ հնարավորություններով աղջիկների համար կազմակերպված միջոցառումներին:
Ժյուրիի անդամները մեկնաբանել են, որ հաղթանակը նրան են շնորհել իր ժպիտի և պարի համար: Միքայլան պարով զբաղվում է 6 տարեկանից:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել «Միսս տիեզերք 2017» գեղեցկության մրցույթի հաղթողը, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 22-ամյա Դեմի-Լի Նել-Փիտերսն է:












