Ալեքսիս Օհանյանը բացահայտել է իր և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրվա ընտրությունը
Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը մեկնաբանել է իր և աշխարհահռչակ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի պսակադրության օրվա ընտրությունը:
Reddit կայքի հիմնադիրն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոյեմբերի 16-ը իր երջանկահիշատակ մայրիկի ծննդյան օրն է և յուրահատուկ օր է:
Հիշեցնենք, որ նրանց հարսանիքը տեղի է ունեցել իրենց առաջնեկի ծնվելուց ամիսներ անց: 36-ամյա Սերենայի և 34-ամյա Ալեքսիսի դուստրը՝ Օլիմպիան, լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 1-ին:










