Հոնկոնգում 22-ամյա կինը ընկերոջը գոհացնելու համար 30 պլաստիկ վիրահատություն է արել (լուսանկար)

21:23 • 05.12.17

 

Հոնկոնգի 22-ամյա բնակչուհին ավելի քան 30 պլաստիկ վիրահատություն է կատարել իր ընկերոջը տպավորելու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Բերի անունով կինը վիրահատական միջամտություններն սկսել է, երբ 17 տարեկան է եղել, քանի որ ցանկանում էր նմանվել արևմտյան սուպերմոդելներին: Այժմ նա զղջում է իր որոշման համար:

Բերին նշում է, որ վիրահատություններ անելու մոլուցքը նրա մոտ սկսվեց, երբ հանդիպեց գեղեցկության սրահի հարմար առաջարկին հատուկ ուսանողների համար: Նրան արդյունքում համոզել են օգտվել նաև այլ առավել թանկարժեք փաթեթներից, ինչի արդյունքում նրա մոտ պլաստիկ վիրահատություն անելու կախվածություն է առաջացել:

Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ նա 20 տարեկանում սիրավեպ սկսեց իրենից 9 տարով մեծ երիտասարդի հետ: Նրա սիրելին մշտապես բողոքում էր Բերիի տեսքից և համեմատում նրան այլ կանանց հետ: Այս ամենի արդյունքում կինն ստիպված ավելի քան 3 տասնյակ միջամտություն է կատարել, այդ թվում՝ կոպի և քթի վիրահատություն, ճակատի, շուրթերի, այտերի և կզակի տեսքի ձևափոխություն: