Աշխարհում ամենահայտնի սուրբծննդյան երգն իրականում այլ տոնի համար է գրվել
Հանրահայտ սուրբծննդյան Jingle Bells ստեղծագործությունը իրականում ուրիշ տոնակատարության համար է ստեղծվել:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, երգը, որը գրվել է 1857 թվայանին Ջեյմս Լորդ Պիերպոնտի կողմից, կոչվում էր One Horse Open Sleigh և նվիրված էր Գոհաբանության օրվան: Իրականում երգը պատմում է ձմեռային զվարճանքների և ուրախութան մասին և, հավանաբար, սուրբծննդյան խորհրդանիշ դառնալուն նպաստել է սահնակի հիշատակումը երգում:
Բացի այդ, երգում հիշատակվում է ոմն միսս Ֆանի Բրայթի մասին, ինչը հուշում է երգի առավել ռոմանտիկ բնույթի մասին:










