Մադոննայի 61-ամյա եղբայրը տուն է վերադարձել 7 տարի որպես անօթևան ապրելուց հետո

23:55 • 24.12.17

Երգչուհի Մադոննայի 61-ամյա եղբայրը՝ Էնթոնի Չիկոնեն, վերադարձել է տուն` հարազատների մոտ, 7 տարի անօթևան ապրելուց հետո: 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հայտնի երգչուհու եղբայրը այդ տարիների ընթացքում փողոցում է ապրել և գիշերել է կամրջի տակ Միչիգանում: Մադոննան բազմիցս նրան իր օգնությունն է առաջարկել, սակայն նա ամեն անգամ մերժել է: Էնթոնիին դուրս էին արել տանից, երբ նկատել էին, թե ինչպես է ընտանեկան մառանում գինի խմում հենց տակառից:

«Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե ես մահանայի սառչելուց: Եթե ես մահանայի, ընտանիքս գուցե և չիմանար դրա մասին», -2011-ին այդպես էր հայտարարել երգչուհու եղբայրը հարցազրույցի ժամանակ:

Մադոննայի մյուս եղբայրը՝ Քրիսթոֆերը, հայտնել է, որ Էնթոնին տուն է վերադարձել: Վերջինս բուժում է ստացել ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից ձերբազատվելու համար:

 

 

Մադոննայի 61-ամյա եղբայրը տուն է վերադարձել 7 տարի որպես անօթևան ապրելուց հետո