Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարն ասպետի կոչման կարժանանա. The Sun

13:36 • 25.12.17

Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարն ասպետի կոչման կարժանանա, այս մասին գրում է Sun-ը։


Ինչպես գրում է լրատվամիջոցը՝ 77-ամյա երաժիշտն ասպետի կոչման կարժանանա «երաժշտության ու բարեգործության մեջ կատարած ներդրումների համար»։


Ամենամյա New Year Honours մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունվարի 1-ին, Բուքինգհեմյան պալատում։


Նշվում է, որ վերջին անգամ երաժիշտը պալատ է այցելել 1965 թվականին, այդ ժամանակ նա արժանացավ Բրիտանական կայսրության շքանշանին։

 

Картинки по запросу Beatles

Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարն ասպետի կոչման կարժանանա. The Sun