Ռուս լուսանկարիչը «բացահայտել» է ձյան փաթիլների յուրահատուկ գեղեցկությունը (լուսանկարներ)

08:38 • 25.12.17

Լավ լուսանկարչին գերթանկարժեք տեխնիկական սարքավորումներ անհրաժեշտ չեն որակյալ ու բարձրարժեք լուսանկարներ ստեղծելու համար, գրում է Big Picture-ը՝ ներկայացնելով մակրոլուսանկարիչ Անդրեյ Օսոկինի աշխատանքները:

Մոսկվաբնակ լուսանկարիչն առաջարկում է իր ուշագրավ աշխատանքների միջոցով մոտիկից ուսումնասիրել ձյան՝ առաջին հայացքից իրար նման, բայց իրականում այնքան տարբեր ու յուրօրինակ փաթիլները:

Օսոկինի աշխատանքներն առավել գնահատելի են դառնում, երբ հաշվի ենք առնում այն փաստը, թե որքան դժվար է աշխատել արագ հալվող փաթիլների հետ, վայրկյանների ընթացքում որսալ դրանց նուրբ նախշերը:

 

 

Ռուս լուսանկարիչը «բացահայտել» է ձյան փաթիլների յուրահատուկ գեղեցկությունը (լուսանկարներ)