Իսպանիայում գարեջրի թանգարան է բացվելու
2019 թվականի երկրորդ կեսին Սևիլյայում գարեջրի թանգարան կբացվի, որը կտեղակայվի CRUZCAMPO նախկին գործարանի շենքերից մեկում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, իսպանական քաղաքում ռեստորանային գործի դպրոց կբացվի, ինչպես նաև սեփական արդադրության ապրանքների վաճառքի կետ: Թանգարանի այցելուները կկարողանան փորձել Cruzcampo և ևս 5 տարբեր տեսակի գարեջուր, որը նաև նախատեսվում է արտադրության հանել:
Նմանօրինակ կենտրոններից է նաև Դուբլինի Guinness Storehouse թանգարանը, որի այցելուները կարող են ծանոթանալ աշխարհի ամենահանրաճանաչ ըմպելիքներից մեկի պատրաստման գաղտնիքները:
Եվս մեկ խոշորագույն թանգարան է գործում Ամստերդամում՝ Heineken Experience անվանումով:










