Ջիգարխանյանի նախկին կինը ցույց է տվել իրական դեմքը. «Аргументы и Факты» (տեսանյութ)

14:59 • 26.12.17

Հայտնի պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնն ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կռվել են հաղորդավար Անդրեյ Մալախովի հեղինակային թոք շոուի ժամանակ: Զույգի սկանդալային ամուսնալուծության հարցի շուրջ քննարկման ժամանակ, Վիտալինան վերջապես ցույց է տվել իրական դեմքը, գրում է «Аргументы и Факты» թերթը՝ մանրամասնելով, որ սկզբում կինը լեզվակռվի մեջ է մտել Ռուդինշտեյնի հետ, այնուհետ ոտքի կանգնել, մոտեցել նրան ու թեթև հարվածել:

Նշվում է, որ պրոդյուսերը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային ստոր խաբեբա է անվանել ու նրան մեղադրել տարեց ընկերոջը թալանելու համար: Նա նաև վերհիշել է մի դրվագ, երբ տեսախցիկը նրան նկարահանել է բանկոմատի մոտ՝ ֆիքսելով, թե ինչպես է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դասավորում 5.000 ռուբլիանոցների հաստ կապոցները:

«Ես ամեն ինչ անձամբ եմ տեսել»,-ասել է Ռուդինշտեյնը, ինչից հետո կինը սկսել է վիճել:

«Դուք հաստատ այնտեղ չէիք: Դուք գոնե Ձեզ կողքից լսո՞ւմ եք, այնքան ծիծաղելի տեսք ունեք: Խայտառակում եք հրեա ժողովրդին»,-հայտարարել է Ջիգարխանյանի նախկին կինը:

«Նա այլևս այդպես չի խոսի, երբ ձեռքերին ձեռնաշղթաներ լինեն»,-հակադարձել է Ռուդինշտեյնը:

Այս խոսքերից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վիրավորել է պրոդյուսերին, ոտքի կանգնել ու ձեռքով հրել նրան: Դահլիճում բոլորն ապշել են նման պահվածքից, մինչդեռ ներկա փորձագետներից մեկն ասել է՝ «նա ցույց տվեց իրական դեմքը»:

Հիշեցնենք, որ զույգի սկանդալային բաժանությունը հանգուցալուծվել է նոյեմբերի 27-ին, երբ Ջիգարխանյանն ու Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես ամուսնալուծվել են: Ջիգարխանյանի պնդմամբ՝ նախկին կինը խարդախությամբ յուրացրել է ամբողջ ունեցվածքն ու իրեն անօթևան թողել:

 

 

 

Ջիգարխանյանի նախկին կինը ցույց է տվել իրական դեմքը. «Аргументы и Факты» (տեսանյութ)