19-րդ դարի Ֆրանսիայի կյանքը՝ Ամելի Գալուպի ֆոտոշարքում (լուսանկարներ)

18:57 • 27.12.17

19-րդ դարի վերջում տեխնիկական առաջընթացի շնորհիվ սիրողական լուսանկարչությունը սկսել է ավելի արագ տեմպերով զարգանալ՝ դառնալով ոչ միայն ժամանցի, այլ նաև կարևոր պատմական իրադարձույթուններ արձանագրելու միջոց:

Ֆրանսիացի լուսանկարիչ Ամելի Գալուպի աշխատանքները, որոնք արվել են հենց այս ժամանակահատվածում, ներկայացնում են Ֆրանսիայի բնապատկերները, մշակութային կյանքը և առօրյան:

Ինչպես նշում է Vintag.es կայքը, Գալուպն ինքնուրույն է սովորել լուսանկարել, երբ անցկացրել է իր արձակուրդն Ալբի քաղաքում՝ նկուղը վերածելով ֆոտոլաբորատորիայի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գալուպն ինքնուրույն է տպագրել լուսանկարները, որոնցում պատկերել է իր ամուսնուն, երկու երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

19-րդ դարի Ֆրանսիայի կյանքը՝ Ամելի Գալուպի ֆոտոշարքում (լուսանկարներ)