Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաեկամտաբեր աստղերի ցանկը (լուսանկարներ)

15:30 • 27.12.17

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ընթացիկ տարվա ամենաեկամտաբեր աստղերի ցանկը, որը գլխավորել է ամերիկյան մարտաֆիլմերի աստղ Վին Դիզելը: Հայտնի է, որ համաշխարհային կինովարձույթում նրա մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 1.6 մլրդ դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ այս գումարի մեծ մասն ապահովել է «Ֆորսաժ 8» ֆիլմը:

Երկրորդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է՝ 1.5 մլրդ ցուցանիշով: Հայտնի է, որ նա ևս նկարահանվել է «Ֆորսաժ 8»-ում:

Լավագույն եռյակը եզրափակել է «Հրաշք կինը» Ֆիլմի գլխավոր դերակատար, հրեա դերասանուհի Գալ Գադոտը: Նա ապահովել է 1.4 մլրդ դոլար եկամուտ:

Չորրորդ և 5-րդ հորիզոնականներում են Էմմա Ուոթսոնն ու Ջոնի Դեփը՝ 1.3 մլրդ և 1.1 մլրդ դոլար ցուցանիշներով:

Նրանց հաջորդում են Ջեյզի Ռիդլին և Թոմ Հոլանդը, որոնց մասնակցությամբ կինոնկարները համաշխարհային կինովարձույթում ապահովել են 1.08 մլրդ և 888 մլն դոլար եկամուտ:

Քրիս Պրատը 864 մլն դոլար ցուցանիշով 8-րդ տեղում է, իսկ Քրիս Հեմսվորթն 9-րդն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 845 մլն դոլար:

Վարկանշային աղյուսակը եզրափակում է Ջոն Բոյեգան՝ 815 մլն դոլարով:

 

 

Վին Դիզել

 

Картинки по запросу VIN DIESEL

 

Դուեյն Ջոնսոն

 

Картинки по запросу dwayne johnson

 

Գալ Գադոտ

 

Картинки по запросу GAL GADOT

 

Էմմա Ուոթսոն

 

Картинки по запросу EMMA WATSON

 

Ջոնի Դեփ

 

Картинки по запросу JOHNNY DEPP

Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենաեկամտաբեր աստղերի ցանկը (լուսանկարներ)