Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի դերասանը (լուսանկար)

19:15 • 27.12.17

Բրիտանացի դերասան Էլֆի Կերտիսը, որն «Աստղային պատերազմներ. մաս 4-րդ. Նոր հույս» ֆիլմում մարմնավորել է բժիշկ Կորնելիուս Էվազանային, մահացել է 87 տարեկան հասակում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, գիտաֆանտաստիկ ֆիլմաշարի 4-րդ մասում Կերտիսի կերպարը՝ այլանդակված դեմքով, հայտնվում է կարճատև տեսարանում: Վերջինս գլուխ է գովում Լյուկ Սքայուոքերի մոտ, որ մահապատժի է դատապարտվել 12 աստղային համակարգում:

Բժշկի պատմությունը զարգացում է ստացել «Աստղային պատերազմների» թեմայով հավելյալ տարատեսակ կոմիքսներում:

Էլֆի Կերտիսը նկարահանվել է նաև Դևիդ Լինչի «Մարդ-փիղ» ֆիլմում և մի շարք սերիալներում, ինչպես օրինակ՝ «Կորսված կայսրություններ», «Մաքուր անգլիական սպանություն»:

Նրա մահվան մասին թվիթերյան իր էջում ցավով հայտնել է Լյուկ Սքայուոքերի դերակատար Մարկ Հեմիլը:

 

 

 

 

 

Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի դերասանը (լուսանկար)