«Չեմ պատրաստվում ամուսնանալ». Ալյոնա Սվիրիդովան՝ հայ գործարարի հետ սիրավեպի մասին

10:52 • 27.12.17

Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է հայ գործարար Դավիթ Վարդանյանի հետ սիրավեպի մասին, որի հետ ծանոթացել է Երևանում խնջույքի ժամանակ և արդեն մոտ 8 տարի միասին են։


«Ամուսնանալ չեմ պատրաստվում։ Ամուսնության սուրբ իմաստը լիարժեք միաձուլման և միմյանց նկատմամբ պատասխանատվության մեջ է։ Սովորաբար ամուսնանալիս տալիս են երդումներ՝ լինել միասին և՛ հիվանդության, և՛ ծերության ժամանակ... Այս ամենն ընդունելու համար պետք է լինել հավատացյալ մարդ, նման արժեքներով դաստիարակված մարդ։ Մենք այդպիսին չենք, մեզ դաստիարակել են այլ կերպ, այդ իսկ պատճառով մեզ համար դժվար է դա ընդունել»,- ասել է 55-ամյա երգչուհին ռուսական «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե նա գաղտնի ամուսնացել է։


Չնայած այդ ամենին, ըստ երգչուհու, իրենց հարաբերություններն օր օրի ավելի ամուր են դառնում։


Աղբյուրը հիշեցնում է, որ Սվիրիդովան մեծ է իր սիրելիից 14 տարով։ Մինչ այս նա ամուսնացած է եղել երկու անգամ, մեկ անգամ էլ ապրել քաղաքացիական ամուսնության մեջ։ Ունի երկու որդի, որոնցից մեկը 34 տարեկան է։

 

Картинки по запросу Алена Свиридова с армянским предпринимателем

Картинки по запросу Алена Свиридова с армянским предпринимателем

«Չեմ պատրաստվում ամուսնանալ». Ալյոնա Սվիրիդովան՝ հայ գործարարի հետ սիրավեպի մասին