Բժիշկներն Օլեգ Տաբակովին արհեստական կոմայի մեջ են մտցրել. լրատվամիջոցներ
Բժիշկներն արհեստական կոմայի մեջ են մտցրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին, որպեսզի ավելորդ ծանրաբեռնվածության չենթարկեն նրա ներքին օրգանները, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես նշում է lenta.ru-ն, այժմ բժիշկները նրա վիճակը կայուն ծանր են գնահատում:
Հիշեցնենք, որ 82-ամյա Տաբակովի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին տեղեկություն էր հայտնվել դեկտեմբերի 25-ին:
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, նրան հոսպիտալացրել էին, ինչից հետո դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ դերասանին միանգամից վիրահատել էին:
Հավելենք, որ Տաբակովը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն:










