Մեգան Մարքլին չեն առաջարկել Բոնդի ընկերուհու դերը՝ արքայազն Հարիի հետ հարաբերությունների պատճառով. The Sun

15:42 • 29.12.17

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացու, ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը դիտարկվել է որպես գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու դերակատար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ Մարքլը գրավել է բոնդիանայի պրոդյուսերների ուշադրությունը «Ֆորս մաժորներ» սերիալի շնորհիվ, սակայն նրա մասնակցությանը նախագծին «խանգարել» են Հարիի հետ նրա սիրավեպի մասին լուրերը:

«Մեգանը կատարելապես սազում է Ջեյմս Բոնդի ընկերուհու դերի համար: Նա գլամուրային և սեքսուալ է, ինչպես նաև՝ լավ դերասանուհի», - նշել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ պրոդյուսերները դիտարկել են հինգ դերասանուհու թեկնածություն՝ նպատակ ունենալով ընտրել գլամուրային ծագող աստղի՝ մասնավորապես՝ ամերիկյան կամ կանադական ծագումով: Այնուամենայնիվ, պրոդյուսերների խոսքով, Մեգանի հարաբերությունները Հարիի հետ խոչընդոտ հանդիսացան:

Աղբյուրը նաև նշում է, որ նշանադրությունը «վերջնական հարված» է, քանի որ Մարքլը պատրաստվում է հրաժարվել դերասանական կարիերայից՝ կենտրոնանալով «արքայական պարտականությունների վրա»:

Մեգան Մարքլին չեն առաջարկել Բոնդի ընկերուհու դերը՝ արքայազն Հարիի հետ հարաբերությունների պատճառով. The Sun