Անտառի բնակիչները` որպես մոդելներ. ֆինլանդաբնակ լուսանկարչի ֆոտոշարքը

18:44 • 29.12.17

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում բնակվող լուսանկարիչ Յոախիմ Մունտերն իր աշխատանքների միջոցով ներկայացնում է Ֆինլանդիայի հեքիաթային բնությունը: Դիտելով անտառային կենդանիների դիմանկարները՝ թվում է, թե նրանք իմացել են Մունտերի ներկայության մասին և լուսանկարվել որպես մոդելներ:

Bored Panda-ն գրում է, որ Մունտերը վերջերս է սկսել լուսանկարել:

«Ես սկսեցի լուսանկարել մոտ 10 ամիս առաջ: Ավելի շատ հետաքրքրված էի լանդշաֆտային լուսանկարչությամբ, սակայն ժամանակի ընթացքում սկսեցի սիրել վայրի բնությունը. ես ավելի ձգող ու արժանի համարեցի այն լուսանկարելու համար», - ասել է Մունտերը:

Նրա խոսքով՝ վայրի բնությունը լուսանկարելու հիմնական նախապայմանը կենդանիների վստահությանն արժանանալն է:

«Իմ կարծիքով` ամենակարևոր բանը կենդանիների հետևից չընկնելն է: Ուղղակի ժամանակ և համբերություն է պետք. թողեք, որպեսզի կենդանին հարմար զգքա իրեն ձեզ մոտ», - իր փորձով կիսվել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Անտառի բնակիչները` որպես մոդելներ. ֆինլանդաբնակ լուսանկարչի ֆոտոշարքը