Ռոքֆելերի արվեստի գործերի հավաքածուն կարող է ռեկորդ սահմանել՝ վաճառվելով 1 մլրդ դոլարով (լուսանկարներ)

14:43 • 31.12.17

Դևիդ Ռոքֆելերի անունը վաղուց արդեն անչափելի հարստության և ազդեցիկության խորհրդանիշն է, որը շուտով կարող է մտազուգորդվել նաև բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր աճուրդի անցկացման հետ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նյույորքաբնակ միլիարդատիրոջը պատկանող արվեստի գործերի հավաքածուն, որում ներառված են Պիկասոյի, Մոնեի, Մատիսի, Գոգենի գլուխգործոցները և որոնք ժամանակին զարդարել են մեծահարուստի առանձնատան պատերը, կհանվեն աճուրդի:

Կտավներից բացի հավաքածուում ներառված է Նապոլեոն Բոնապարտին պատկանած ճենապակյա սպասքի հավաքածուն:

Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝  վաճառքից ստացված ընդահնուր գումարը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, ինչն արդեն ռեկորդ կհամարվի:

Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդը կազմակերպվելու է հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից՝ Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի 1.600 նմուշ:

Հավելենք, որ Ռոքֆելերը մահացել է այս տարի: Նա 101 տարեկան էր:

 

«Ծաղիկների զամբյուղով երիտասարդ աղջիկ», Պաբլո Պիկասո

նմուշը գնահատվել է 70 մլն դոլար

 

Among Rockefeller's collection is Picasso’s Young Girl With A Flower Basket, which has an estimated price of $70 million (£52 million)

 

«Ջրաշուշաններ», Կլոդ Մոնե

նմուշը գնահատվել է 35 մլն դոլար

 

Claude Monet’s Nympheas En Fleur (Lilies In Flower), has a price tag in the region of $35 million (£26 million). The sale follows Rockefeller'd death in March at the age of 101

 

Անրի Մատիս, նմուշը գնահատվել է 50 մլն դոլար

 

Matisse’s 1923 work Odalisque With Magnolias, which is valued at $50 million (£37 million). The sale of his artwork could top $1 billion

Ռոքֆելերի արվեստի գործերի հավաքածուն կարող է ռեկորդ սահմանել՝ վաճառվելով 1 մլրդ դոլարով (լուսանկարներ)